Մեր փորձը

Հարկային գործերով.

 1.  Մաշտոցի հարկային տեսչությունը գտնում էր, որ, եթե Գևորգ Դավթյանը անհատ ձեռնարկատեր է և հանդիսացել է ՀԱՅ-ԱՆԳԼԻԱԿԱՆ «ԱՐԵՎԻԿ-ԲՐԻԴՋ» ՓԲԸ֊ի բաժնետեր, ապա այդքանը բավարար է լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու համար:

         Դատարանի վճիռով բավարարվեց Ա/Ձ Գևորգ Դավթյանի հայց և անվավեր ճանաչվեց ՀՀ Ֆինանսների նախարարության Մաշտոցի հարկային տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Կիրակոսյանի 05.05.2015 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա 36 000 000 ՀՀ դրամ գումարը գանձելու մասին» թիվ 1273 որոշումը։

Մանրամասները՝ http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809883394

2. Կինը փոխարինելու էր եկել ամուսնուն պատկանող ՍՊԸ-ի հիվանդ աշխատակցին և այդ օրերին նրանց այցելեց Կենտրոնի հարկային տեսուչները: Ստուգմամբ հարկային տեսչությունը ընկերությանը տուգանեց 110000 ՀՀ դրամ՝ գտնելով, որ թեկուզ և ընկերության միակ մասնակցի կինն է, սակայն վերջինս պետք է ձևակերպվեր որպես աշխատող:

                                                         Դատարանը վճռեց. 

«ԹԻ Ընդ Վի Սթոն» ՍՊ ընկերության հայցը բավարարել՝ Սեդա Ուրղանջյանին առանց օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու աշխատանքի թույլատրելու հիմքով «ԹԻ Ընդ Վի Սթոն» ՍՊ ընկերությանը լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրելու մասով, անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության 18.06.2015թ. թիվ 6110728 ակտը:

Մանրամասները՝ http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809886629

Developed by IT Media