Մեր մասին
Հայտնի  ճշմարտություն է, որ Հայաստանի  Հանրապետությունում  և  ընդհանրապես  ցանկացած  երկրում  բիզնես ծավալելու և  ֆինանսական  աշխարհում մրցակցային դիրք գրավելու համար կարևոր դրույթ է նաև «Ամուր թիկունքի» առկայությունը:
«Ամուր թիկունք» հասկացության իմաստը և բովանդակությունը ըմբռնելու համար պետք է ուղղակի բացահայտենք, թե ի՞նչ խնդիրներ է  լուծում, կամ ի՞նչ խնդիրներ պետք է լուծի «Ամուր թիկունքը»:
 
  «Ամուր թիկունքը» հնարավորություն է տալիս Ձեզ օրինական և արդյունավետ գործել հարկային, մաքսային և այլ պետական մարմինների, մատակարարների և հաճախորդների հետ փոխհարաբերություններում, մշտապես ուշադրության կենտրոնում պահել մրցակիցներին, վերլուծել խոշոր գործարքները, առավելագույնս կանխատեսել ռիսկները՝  այս և այլ խնդիրների լուծման համար ծախսելով օպտիմալ ժամանակ: 
Գործող և հաճախակի փոփոխվող օրենսդրությանը հետևելը, գործարար սովորույթների առաձնահատկություններին չհետևելը, զարգացող տնտեսության հետ համահունչ քայլելը և ապագա տնտեսական գործունեության համար կանխատեսումներ չկատարելը կամ ոչ մասնագետի կողմից կատարելը` շատ հաճախ սխալ եզրակացությունների են հանգում, որի պատճառով կազմալուծվում է աշխատանքային ամենօրյա բնականոն ռիթմը:  
Նմանատիպ անհարմարություններից խուսափելու արդյունքում Դուք ձեռք եք բերում`
 
 Ինքնաքվստահություն`
Ձեր բիզնեսին վերաբերող յուրաքանչյուր օրենսդրական «մանրուք» ուշադրության կենտրոնում է, Դուք տիրապետում եք Ձեր տնտեսական գործունեության ոլորտին վերաբերվող էական նորություններին, պատկերացնում եք, ունեք հավաստի կանխատեսումներ թե ի՞նչպես է զարգանում տնտեսությունը և գիտեք ապագայի Ձեր անելիքները` հետևաբար Դուք ինքնավստահ եք և նպատակասլաց:
 Անխոցելիություն`
 Ձեր գործունեությունը իրականացվում է օրենքի շրջանակներում, յուրաքանչյուր գործառնական փուլ վերլուծվում է, մրցակիցները ուշադրության կենտրոնում են ` հետևաբար Դուք անխոցելի եք:
 Նյարդային հանգստություն` 
Բախվելով օրենսդրական ինչ որ խնդրի կամ ակամայից հայտնվելով վեճի մեջ անուշադրության չեք մատնում Ձեզ հաճելի և եկամտաբեր աշխատանքը և Ձեր մտքերը չեն սևեռվում ստեղծված տհաճ իրավիճակի վրա, հետևաբար Ձեր նյարդերը հանգիստ են:
 ֆինանսական միջոցների և ժամանակի խնայողություն`
Արագընթաց զարգացող տնտեսության հետ զուգընթաց զարգանալը, ռիսկների կանխատեսումը, գործարքների ճիշտ վերլուծությունը, ինչպես նաև  օրենքների հաճախակի փոփոխություններին միաժամանակ հետևելը Ձեզանից կխլի ահռելի ժամանակ, իսկ փոփոխություններին  չհետևելը՝ հանգեցնում, կամ կարող է հանգեցնել տնտեսական հետընթացի, վնասաբեր գործարքների կնքման վարչական զանցանքների, երբեմն նույնիսկ քրեական հանցանքների, որի արդյունքում տնտեսավարող սուբյեկտը ինքնաբերաբար կարող է հայտնվել վարչական կամ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:
 
   Ինչպես և ինչ միջոցներով է հնարավոր ունենալ «Ամուր թիկունք»: Այդ հարցը սովորաբար ունի պատասխանի   2  տարբերակ`
Կնքել պայմանագիր հուսալի այս բոլոր ծառայությունները միաժամանակ մատուցող իրավաբանական անձի հետ, որտեղ ընդգրկված են իրավաբանության, հաշվապահության, տնտեսագիտության տարբեր ճյուղերում մասնագիտացված, փորձառու մաստագետներ, ովքեր մշտապես հետևում են տնտեսության զարգացումներին, կատարում են անհրաժեշտ վերլուծություններ, բացահայտում են ռիսկները, քաջատեղյակ են հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին, ՀՀ քաղաքացիական, աշխատանքային, հողային և այլ օրենսգրքերին, ինչպես նաև հարկային և մաքսային օրենսդրությանը:  
Վարձել անհատ մաստագետների՝ իրավաբանի, ֆինանսական հաշվառում վարող հաշվապահի, հարկային հաշվառում վարող հաշվապահի, ֆինանսների կառավարիչի, կադրերի տեսուչի, գնումների գործակալի (հիմնական միջոցների, հումքի, նյութերի, ապրանքների մատակարարմամբ զբաղվող աշխատակից), վաճառքի գործակալի
 
Ի՞նչ տարբերություններ կան այս երկու տարբերակների միջև և, դրանցից ո՞րն ունի առավելություն.
1. Գինը. փորձը ցույց է տալիս, որ մեկ անձից, լինի դա իրավաբանական թե ֆիզիկական, մեկից ավելի ապրանք (ծառայություն) ձեռք բերելը ավելի մատչելի է քան նույն ապրանք (ծառայություն) տարբեր անձանցից: 
2. Աշխատանքային ռեսուրսի երկարակեցությունը. Մարդը իր աշխատանքային գործունեության ընթացքում սովորաբար կատարելագործվում է և ձգտում է ավելիին (բարձր վարձատրություն, բարձր պաշտոնական դիրք), տարիքի հետ նվազում է նաև օգտակար գործողության գործակիցը: Մասնագիտական ծառայություններ մատուցող գրասենյակները ևս ձգտում են կատարելագործվելու շուկայում մրցունակ լինելու համար, իսկ մրցունակության ամենապարզ և բոլորին հայտնի ձևը ՝ ՛՛բարձր որակ մատչելի գին՛՛ տարբերակն է:
3. Աշխատանքի արդյունավետությունը. Ֆիզիկական անձանց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է ամենամյա արձակուրդ, աշխատանքային ժամից դուրս և տոնական օրերին աշխատանքի համար հավելյալ վարձատրություն: Իրավաբանական անձանց հետ հարաբերություններում այդպիսի պարտադիր նորմեր չկան: Ֆիզիկական անձը գործում է մենակ, իսկ իրավաբանական անձը թիմային աշխատանքի միջոցով:
4. Անգործությունից բխող վնասի ապահովում. Ե՛վ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձի հետ կնքվում է պայմանագիր, որը ենթադրում է ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ և դրանցից բխող պատասխանատվության միջոցներ, որոնց միջոցով պատվիրատուն ապահովում է կատարողի սխալ գործողությունների կամ անգործության հետևանքով առաջացող վնասը: Այս առումով, ելնելով գործարար սովորույթներից, իրավաբանական անձինք ավելի պարտաճանաչ և խոցելի են քան ֆիզիկական անձինք, քանի որ իրավաբանական անձը. առաջինը՝ ամեն ինչ կանի իր համբավը և վարկանիշը բարձր պահելու համար, երկրորդ ՝ ունի կապիտալ, որը երաշխավորում է պարտապանների շահերը: 
Առավելություններն իհարկե ակնհայտ են….
 
Եվս 1 բացառիկ տարբերակ, հատուկ Ձե՛զ համար
 
Մեր մասնագիտական խումբը կարող է մշտական հսկողության տակ պահել Ձեր ցանկացած կառուցվածքային ստորաբաժանման կամ աշխատակցի կամ աշխատակիցների  գործունեությունը, և դրա արդյունավետությունը ներկայացնել Ձեզ Ձեր համար նախընտրելի ցանկացած ձևի հաշվետվության տեսքով:
     Դուք ցանկանում եք սկսել նոր բիզնե՞ս կամ գտնվում ե՞ք ընդլայնման փուլում, կամ ուզում ե՞ք ընդլայնվել` մեր ընկերության աշխատակիցները Ձեզ հետ կանցկացնի մանրամասն մասնագիտական վերլուծություն, կտրամադրեն խորհրդատվություն, կգնահատեն Ձեր հնարավորություններն ու մրցունակությունը,  կհաշվարկեն դրա շահութաբերությունը, անհրաժեշտության դեպքում կօգնեն Ձեզ գրանցվել որպես իրավաբանական անձ և կդառնան Ձեզ Ամուր թիկունք:
 
Developed by IT Media